Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտի վրա հարվածի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վերջին օրերին Թեհրանում իրականացված մի շարք հարվածների շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել են Իրանի միջուկային ծրագրի ևս մեկ օբյեկտի», – ասվում է հայտարարության մեջ։
Զինվորականները պնդում են, որ Իրանն օգտագործել է համալիրը միջուկային զենքի կարևորագույն հնարավորություններ մշակելու համար։
