Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՊԵԿ նորանշանակ նախագահին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 3-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի հարկային և մաքսային մարմինների ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվութjան միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին իր հրամանագրին, նոր կարգավիճակում ՊԵԿ-ի առջև դրված խնդիրներին: «Մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ներկա փուլում անհրաժեշտություն է առաջացել մեր գերակա ուղղություններով կատարել արագ քայլեր, և այդ ընթացքում ձեզ վրա մեծ բեռ ու պատասխանատվություն է դրվում: Բոլոր այն դրական արդյունքները, որ դուք, մենք բոլորս միասին ձեռք ենք բերել վերջին ութ տարիների ընթացքում, այն բարեփոխումները, որ իրականացվել են համատեղ ջանքերով, այժմ պետք է նոր թափ ստանան: Այստեղ նստածներից շատերը տեղյակ են, որ ես համակարգին ծանոթ եմ. հաճախ եմ եղել հարկային մարմիններում, իսկ մաքսայինը համեմատաբար ավելի մեծ wւշադրության էր արժանացել, և մոտիկից ծանոթ եմ այն աշխատանքին, որ դուք կատարել եք: Կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարար դա զգում է: Դա լավ է, բայց բավարար չէ: Բավարար չէ, որովհետև մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Ձեր առջև դրված երկակի խնդիրը մնում է նույնը: Մի կողմից՝ պետական եկամուտների հավաքագրում այնքան, որքան նախատեսված է բյուջեով, մյուս կողմից` գործարար միջավայրի բարելավում, թափանցիկության ավելացում, արդարության ապահովում, ի վերջո, Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում և դրական հասարակական արձագանքի ապահովում: Իհարկե, բարդ խնդիր է, որևէ մեկը չի ասում, որ հեշտ է, այլապես վաղուց լուծված կլիներ, բայց հնարավոր է լուծել: Հնարավոր է երկու պարզ պատճառով: Նախ՝ այստեղ նստած հնաբնակները եթե համեմատեն, օրինակ, Հայաստանի հարկային համակարգը, շատ հեռու չեմ ուզում գնալ, 10-15 տարի առաջվա հետ, միանշանակ կգան այն եզրակացության, որ սարերի, ձորերի տարբերություն կա: Եվ երկրորդ՝ այն պարզ պատճառով, որ եթե աշխարհի շատ երկրներում կարողացել են դա իրականացնել, մենք ինչո՞ւ չպետք է կարողանանք: Միանշանակ կարող ենք և այս ուղղությամբ մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք: Ձեր աշխատանքի քանակական ցուցանիշը եղել և մնալու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը: Այստեղ էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք: Ես շատ ուրախ եմ, որ Կապանից կամ Գավառից կարելի է նստել համակարգչի մոտ և ծանոթանալ այն ձեռքբերումներին, որ դուք ունեք հարկային համակարգում: Այդ թափանցիկությունը պետք է ավելանա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ ձեռքբերումների կողքին դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի Հայաստանն իր ցուցանիշներով չզիջի լավ տնտեսություն և վարչարարություն ունեցող երկրների ցուցանիշներին: Նա համակարգի աշխատակ իցների առջև դրվող կարևորագույն խնդիրներից մեկն էլ համարել է գործարարությամբ զբաղվողների նկատմամբ համահավասար մոտեցումը, և այդ առումով հասարակության մեջ ճիշտ ընկալումներ ձևավորելը: Ներկայացնելով ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ նա համակարգին օտար մարդ չէ և լինելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, մոտիկից ծանոթ է համակարգում իրականացվող ծրագրերին, ամբողջ անցուդարձին: «Վստահ եմ, որ ձեր օժանդակությամբ պարոն Հովսեփյանը կկարողանա կատարել իր առջև դրված այս մեծ պարտավորությունը: Բայց դուք պետք է օժանդակեք, սատարեք, պետք է ձեր աշխատանքին նոր թափ հաղորդեք: Ձեր աշխատանքը, առավել ևս արտաքին բացասական ազդակների հետ կապված մեր տնտեսության վիճակը, ինձ մղում է նրան, որպեսզի պետական եկամուտների կոմիտեի համակարգը դասեմ ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին: Պատահական չէ, որ այսօր ես եմ եկել ձեզ ներկայացնելու կոմիտեի նոր նախագահին: Սա նշանակում է, որ ես մշտապես պատրաստակամ եմ լինելու ինքս անձամբ մասնակցելու ծագած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին: Ակնհայտ է, երբ ղեկավար է փոխվում, համակարգը լարվում է, շատերը մտավախություն են ունենում իրենց հետագա աշխատանքի հետ կապված: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մտահոգությունը, միգուցե, առանձին դեպքերում պետք է տեղ ունենա, բայց հիմնականում անտեղի է: Ես խնդրում եմ նույնը փոխանցեք ձեր ենթականերին: Կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են նշածս պայմաններով աշխատելու, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ջանք ու եռանդ ներդնելու համակարգում եղած դրականն ավելացնելու համար, հանգիստ կարող են շարունակել իրենց աշխատանքը: Բայց նրանք, ովքեր համարոuմ են, որ մենք հասել ենք մի այնպիսի աստիճանի, երբ զարգացումը, երբ կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարն այլևս անհրաժեշտություն չէ, ապա կարծում եմ, այդ մարդիկ չեն կարող առաջ տանել համակարգի զարգացումները: Իսկ մեզ անհրաժեշտ են էներգիայով, համակարգի և երկրի ապագայի նկատմամբ հավատով և լավատեսությամբ լի մարդիկ: Բոլորիդ և, իհարկե, պարոն Հովսեփյանին հաջողություն եմ մաղթում այս ծանր աշխատանքը կատարելու գործում»,-ասել է ՀՀ Նախագահը: ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր նկատմամբ ցուցաբերած նման մեծ վստահության, ինչպես նաև նախորդ տարիներին իր գործունեության ընթացքում աջակցության համար: «Անառարկելի է, որ պետական եկամուտների ապահովման խնդրի կայուն լուծման համար հարկավոր է հետևողական աշխատանք արդարության, օրինականության, քաղաքացիական գիտակցութան, ինչպես նաև տնտեսական միջավայրի հավասարության և գրավչության բարելավման ուղղությամբ: Մեծարգո՛ Նախագահ, թույլ տվեք նաև այսօր հրապարակավ խոստանալ Ձեզ և մեր քաղաքացիներին, որ բոլորիս կողմից մեծ ջանքեր, եռանդ և նվիրվածություն կներդրվի ոլորտի հետագա զարգացման համար»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am