Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին
Կառավարությունն առաջիկայում ևս 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի պետական մարմիններին։ Գումարն ուղղվելու է 2025-ի երկրորդ կիսամյակի համար։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց գործադիրի այսօրվա նիստում։
Վերջին խոշոր չափերով պարգևավճարները պետական մարմիններում բաշխվել էին երեք ամիս առաջ:
Միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության նիստում անվանեց «պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում»։
