Վարձը թանկացել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երեխաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երևանի հաշվառում չունի: Պարզվում է, որ այսուհետև ավելի շատ են վճարելու նաև մայրաքաղաքի հաշվառում ունեցողները: Քաղաքապետարանից առիթի դեպքում, իհարկե, ընդգծում են, որ տեղի ունեցածը ոչ թե վարձավճարի բարձրացում է, այլ փոփոխություն, այսինքն՝ մի դեպքում դրա չափն ավելացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախկինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հարցումների ընթացքում էլ վարձավճարի նվազման մասին խոսք չկար: «Վարձավճարները թանկացել են, և այդ մասին մենք իմացել ենք երեկ չէ առաջին օրը: Անձամբ ես այդ ժամանակ եմ իմացել: Նախապես ուղղակի անձնագրի պատճեններն էին պահանջել, որ ծնողը հաշվառված է Երևանում: Այդ ժամանակ ասացին, որ դա քաղաքապետարանից են ուզել, որպեսզի եթե ծնողը այստեղ է հաշվառված, վարձավճարը չթանկանա: Երեկ չէ առաջին օրը ուսուցչի հետ խոսեցի, ասաց, որ թանկացել է: Դա դեռ քիչ է, պետք է երկու ամսվանը նախօրոք վճարել»,- մեզ հետ զրույցում ասաց երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանը: Նրա աղջիկները հաճախում են Երևանի արվեստի դպրոցներից մեկը: Սովորում են դաշնամուրի և ջութակի բաժիններում: Հռիփսիմե Ավագյանը նաև հավելեց, որ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը պետք է մուծել նախորդ ամիս: «Եթե ես երկու երեխայի համար յուրաքանչուր ամիս վճարում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումարած դրան, եթե երկու ամսվանը հիմա ՝ նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կարծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էական չլինի»,- նկատեց ծնողը: Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է քաղաքապետարանը բարձրացրել ուսման վարձավճարի չափը: Նա նաև զարմանում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ թե միայն այն երեխաներին, որոնք նոր են ընդունվելու երաժշտական ու արվեստի դպրոցներ, այլ նաև արդեն իսկ սովորողներին: «Խնդիրն այն է, որ անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, անգամ մասնավոր դպրոցներում և մանկապարտեզներում երեխայի ընդունվելուց հետո վարձավճարի փոփոխություն չի լինում: Եթե փոփոխություն կատարվում է, դա վերաբերում է միայն նոր ընդունվողներին, որովհետև գիտակցում են, որ դա կարող է ընտանիքի բյուջեի վրա ազդեցություն ունենալ: Մարդիկ համարել են, որ տվյալ վարձավճարի չափը իրենց հարմար է, դրա համար են դիմել տվյալ հաստատություն: Հիմա երբ որ նմանատիպ փոփոխություն է լինում, շատերը կարող են ուղղակի դուրս գալ, որովհետև եթե վճարում էին 4 հազար դրամ, ինչ-որ մի առարկայի համար (կարծեմ նկարչությունը այդքան է), հիմա միանգամից 8 հազար դրամ է բարձրացվել: Ու այդ պատճառով տուժելու են նաև դպրոցները»,- նկատեց Հռիփսիմե Ավագյանը՝ արձանագրելով, որ մեր երկրում և ոչ մի ոլորտում հնարավոր չէ ապագան պլանավորել, որովհետև մի օր էլ կարող ես արթնանալ ու պարզել, որ քեզ առնչվող նոր որոշումներ են ընդունվել: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ավելի վաղ մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարները նախկինում եղել են 3 000-12 000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երևանի հաշվառում ունեցող ծնողների երեխաների համար այդ վարձավճարը կազմում է 8 000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում՝ 8 000-17 500: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքային բյուջեն համալրելու նպատակ չի հետապնդվել և եկամուտների ավելացում չի նախատեսվում: Ընդհակառակը, ըստ նրա, այս ոլորտում ծախսերն ավելանալու են 200 միլիոն դրամի չափով, որովհետև ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է ըստ աշակերտների թվի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու փոփոխությունները չեն վերաբերում միայն նոր ընդունվող երեխաներին ու չեն կիրառվում նոր ուսումնական տարվանից սկսած, Նիկոյանը պատասխանեց, որ դա հնարավոր չէ՝ բերելով հետևյալ հիմնավորումները: «Նախ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, որի համաձայն երաժշտական և արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները համարվում են տեղական վճարներ, որոնք նախկինում այդպես չեն եղել: Նույն օրենքի համաձայն տեղական վճարը գործում է օրացուցային տարվա ընթացքում, այսինքն՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, և օրենքի տառին համապատասխան մենք պարտավոր ենք 2018 թվականի համար այդ ծառայությունների համար սահմանել տեղական վճարներ: Օրենքով բացառություններ չկան նոր և ավելի վաղ ընդունվածների համար»,- ասաց փոխքաղաքապետը: «Հաջորդ խնդիրը հետևյալն է, թե ծառայության արժեքը որքան պետք է լինի: «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ տեղական վճարը սահմանվում է համայնքի կողմից՝ տվյալ ծառայության համար կատարած ծախսերի չափով: Մենք ավագանու վերջին նիստի ժամանակ մանրամասն ներկայացրեցինք և հիմնավորեցինք, թե յուրաքանչյուր ծառայության տեսակը, որը մատուցվում է մեր երաժշտական և արվեստի դպրոցների կողմից, որքան արժե Երևան համայնքի բյուջեի համար, և այդ չափով սահմանվեց տեղական վճարի չափ: Այնուհետև, հաշվի առնելով, որ դա ավելի շատ է, քան այն, ինչ-որ միջինը վճարվում էր Երևան քաղաքում՝ 8 հազար դրամ, երկրորդ փաթեթով ներկայացվեց արտոնությունների որոշման նախագիծ, որով այդ վճարի չափը իջեցվեց մինչև 8 հազար դրամ»,- շարունակեց քաղաքապետի տեղակալը: Նշեց, որ իրենք նույնպես հասկանում են, որ անհամապատասխանություն է առաջանում բյուջետային և ուսումնական տարիների միջև, ուստի սահմանել են նաև լրացուցիչ արտոնություններ, ընդհուպ մինչև անվճար տեղեր: Ինչ վերաբերում է ծնողի այն դիտարկմանը, որ արվեստի դպրոցում պահանջել են այս և հաջորդ ամսվա վարձավճարները միանգամից, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս հաջորդ ամսվա վճարը, Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ նման պահանջ չկա և օրենքով ու ավագանու որոշմամբ հստակ կարգավորված են վճարման ժամկետները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am