Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ
Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ, հայտնել է էմիրաթների կառավարության մամուլի ծառայությունը։ Ինչպես հաղորդվում է՝ տարհանման միջոցառումներ են իրականացրել շենքում գտնվող բոլորի անվտանգությունն ապահովելու համար։
Քաղաքացիական պաշտպանության խմբերը վերահսկողության տակ են վերցրել շենքում բռնկված փոքր հրդեհը։
