Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան՝ ամերիկյան վարկով

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան՝ ամերիկյան վարկերով։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Փարիզում Միջուկային էներգիայի գագաթաժողովին մասնակցող Փաշինյանը քննարկել է այդ հարցերը Ֆրանսիայի նախագահի հետ, թեև պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկա։

Նշենք, որ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է՝ Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի:

Նա նաև հիշեցրել է, որ մոդուլային ռեակտորներն ավելի կարճ շինարարական ժամկետներ են պահանջում, հզորությունը կարող է ընդլայնվել, ինչն ավելի լավ է համապատասխանում Հայաստանի էլեկտրացանցերի կարիքներին։ Հայաստանի իշխանությունները մինչ օրս խուսանավում են մոդուլային ատոմակայանի հարցով և հստակ պատասխան չեն տալիս, թե ում են վստահելու ատոմակայանի կառուցումը։ Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ո՞ր երկրի արտադրության ռեակտորների վրա կանգ կառնի Հայաստանը: Համաժողովի ամբիոնից էլ Փաշինյանը փակագծեր չի բացել։

Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել էր, թե ՀՀ-ն և ԱՄն-ը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության շուրջ բանակցությունները: Դրանից հետո ՀՀ իշխանությունները շարունակեցին պնդել, որ ատոմակայանի հարցում բանակցություններ են վարում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ։

Ըստ մեր աղբյուրի, ՀՀ իշխանությունն առանձնապես հակված չէ ԱՄՆ կողմից ԱԷԿ կառուցելու տարբերակին։ Նախ՝ դա ավելի թանկ կարժենա ՀՀ բյուջեի համար, երկրորդ՝ ամերիկացիները դրա փորձը բացարձակ չունեն, վերջապես՝ նաև քաղաքական խնդիրներ կծագեն, հասկանալի է՝ հատկապես Ռուսաստանի հետ։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Դերասան Գոռ Հակոբյանը հայտարարել է որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին Նիկոլը Ստրասբուրգում՝ բացահայտ դավաճանություն, ստեր․ Արմեն Աշոտյանը «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն ԵԽԽՎ-ում․ Փաշինյանը «պայթել է»․ Էդգար Էլբակյան (video) Սա արդեն զուտ հոգևորականության կամ աշխարհիկների կռիվը չէ. սա մեր լինելիության պայքարն է Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Սուրենյան Նոր թատերաշրջանը բացվեց․ բեմին արտաքին հետախուզության շոուն է (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի Ընդդիմության խնդիրն է բնական ճանապարհով ձևավորվող ընտրությունը չլղոզել և չբարդացնել. Հովհաննիսյան Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք․ նախաքննության ավարտ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտնել է երկրում 1348 քաղաքացիական անձի զոհվելու մասին Փարաքարի բենզալցակայաններից մեկում մի խումբ քաղաքացիների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ Մարդը գնացել է ԵԽ-ում պատմում է, թե եկեղեցու եպիսկոպոսները ազդեցության գործակալներ են․ Օսկանյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան՝ ամերիկյան վարկով Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ» Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am