Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն

Այսօր «կիսվեց» Մեծ Պահքը․ եկեղեցական օրացույցում այս օրը կոչվում է Միջինք։

Ժողովրդական սովորության համաձայն՝ հավատացյալները պատրաստում են ավանդական գաթա և սիրո ճաշի սեղանի շուրջ նշում պահքի կիսվելը՝ աղոթքով զորացած շարունակելով իրենց ընթացքը դեպի Սուրբ Հարության տոն։

Միջինքի օրը առանձնահատուկ էր Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական կյանքում։ Մասյացոտնի թեմի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Միջինքին նվիրված սիրո ճաշ, որի շուրջ համախմբվել էին համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչները։ Հանդիպմանը հրավիրված էր նաև Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, ով իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին։

Հայր Սուրբն իր խոսքում մասնավորապես նշեց.

«Այսօր ուրախությամբ և երախտագիտությամբ հավաքվել ենք՝ ձեզ հետ հանդիպելու և ձեր օրհնաբեր ներկայությունը վայելելու։ Դուք եք մեր ժողովրդի, մեր ընտանիքների և մեր Եկեղեցու կենդանի հիշողությունը։ Ձեր կյանքի ճանապարհը լի է փորձություններով, պայքարով, զոհողությամբ և հավատքով, և այդ ամենը դարձել է այն ամուր հիմքը, որի վրա կանգնած են նոր սերունդները։

Ցավոք, մեր օրերում շատ մարդիկ ապրում են միայնության զգացումով։ Շատ տարեցներ երբեմն մնում են մենակ և երբեմն էլ մտածում են, թե իրենք արդեն բեռ են ուրիշների համար։

Սակայն Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս մեկ այլ ճանապարհ։ Սուրբ Գրքում կա մի գեղեցիկ պատմություն՝ Նոեմիի և նրա հարսների մասին։ Ամուսնուն և որդիներին կորցնելուց հետո Նոեմին կարծում էր, թե իր կյանքն ավարտվել է և որ ինքն այլևս ոչ ոքի պետք չէ։ Նա հորդորում է իր երկու հարսներին՝ Օրփային և Հռութին, վերադառնալ իրենց հայրական տունը։ Օրփան սիրով համբուրում է իր սկեսրոջը և հեռանում։ Մինչդեռ Հռութը հրաժարվում է նրան թողնելուց և արտասանում հետևյալ խոսքերը, որոնք դարեր շարունակ հնչում են որպես հավատարմության խորհրդանիշ. «Ես չեմ լքի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ» (Հռութ Ա 16)։

Երիտասարդ այդ կինը չի վախենում դժվարություններից՝ նախընտրելով մնալ իր տարեց սկեսրոջ կողքին։ Նրա հավատարմությունը դառնում է նոր կյանքի սկիզբ։ Աստված օրհնում է նրան ընտանիքով, ժառանգությամբ և արժանապատվությամբ, և հենց Հռութն է դառնում Քրիստոսի նախամայրերից մեկը։

Այս պատմությունը մեզ հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն՝ միայնությունը երբեք չպետք է դառնա մարդու անխուսափելի ճակատագիրը։ Երբ մեկը ասում է. «Մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի. «Ես քեզ չեմ լքի»։

Սիրելինե՛ր, դուք մեր անփոխարինելի գանձն եք։ Ձեր աղոթքները, ձեր օրհնությունը, ձեր կյանքի փորձառությունն ու հիշողությունները հզոր ազդակ են մեր ընտանիքների և մեր եկեղեցական համայնքի համար։ Մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է գնահատել ձեզ, լսել ձեզ և լինել ձեր կողքին»։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
«Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am