Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել
Մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Toyota» մակնիշի շտապօգնության և «Changan» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։
