2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին

Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Փրկարարները մոտ 2 ժամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում չեն հայտնաբերել քաղաքացու մարմինը, ինչից հետո որոնողական աշխատանքներին միացել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանից ժամանած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը։

Մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ կատարեց, սակայն դին չհայտնաբերվեց։

Այս պահին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և այն վերսկսվելու է վաղը առավոտյան։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։

դիտվել է 410 անգամ
Լրահոս
Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am