Ինչպես պատասխանել անձնական կյանքին վերաբերող անհարկի հարցերին.սրամիտ օրինակներ Պուտինից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր նախագահության 17 տարիների ընթացքում սովորել է հումորով շրջանցել իր անձնական կյանքին վերաբերող  անսպասելի հարցերը՝ փաստի առաջ կանգնեցնելով լրագրողներին: 2008թ-ին «Независимая газета»-ի հարցը Պուտինի և Ալյոնա Կաբաևայի ենթադրյալ սիրավեպի մասին, իսկապես բարկացրեց ՌԴ նախագահին.« Ես միշտ վատ եմ վերաբերվել նրանց, ովքեր իրենց հարբուխոտ քթով  և  իրենց էրոտիկ ֆանտազիաներով ներխուժում են ուրիշի կյանք»,- բարկացած պատասխանեց Վլադիմիր Պուտինը: Այս միջադեպից հետո ՌԴ նախագահը սովորեց ավելի զուսպ, հանգիստ և գլխավորը՝ հումորով արձագանքել նմանաատիպ հարցերին: Առաջարկում ենք վերհիշել Վլադիմիր Պուտինի  ամենասրամիտ պատասխանները անձնական կյանքի վերաբերյալ: Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնալուծությունից մեկ տարի անց՝ 2014-ին , ուղիղ եթերով պատասխանելով ՌԴ քաղաքացու. «Երբ ենք մենք ունենալու նոր Առաջին տիկին հարցին ». Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Գիտեք ինչ, ես առաջին հերթին իմ նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային պետք է ամուսնացնեմ, հետո արդեն մտածեմ իմ մասին»: Նույն թվականին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ում տատիկը շատ է ուզում իմանալ՝ արդյոք Վլադիմիր Պուտինը ժամանակ ունի անձնական կյանքի համար, ասաց. « Ջերմ բարևներ ձեր տատիկին: Գիտեք, վերջերս զրույց ունեցա եվրոպացի ընկերներիցս մեկի հետ: Նա ինձ ասում է . – Լսիր, դու սեր ունես: – Ինչ իմաստով – Դե, դու սիրում ես ինչ որ մեկին Ես ասում եմ. – Դե, այո: – Իսկ քեզ ինչ որ մեկը սիրու՞մ է: – Այո Նա երևի մտածում էր, թե ես լրիվ վայրիացել եմ. – Եվ փառք Աստծո,- խորը շունչ քաշեց նա: Այնպես որ ամեն ինչ լավ է: Մի անհանգստացեք»: 2016թ-ին Պուտինին կրկին հարցրեցին անձնական կյանքի մասին, ինչի հետ կապված նա կատակեց. «Արժե՞ արդյոք  առաջին տեղում դնել այն հարցը, որը դուք հիմա տվեցիք, ես , ճիշտն ասած, վստահ չեմ: Հանկարծ դա չազդի ռուբլու կուրսի և նավթի գների վրա»: Նույն տարում, պատասխանելով իր նախկին կնոջ հետ հարաբերությունների մասին հարցին, ՌԴ նախագահը պատասխանեց. «Մենք Լյուդմիլա Ալեքսանդրովնայի հետ երբեմն հանդիպում ենք: Ոչ հաճախ, բայց հանդիպում ենք: Մենք շատ բարի հարաբերություններ ունենք: Նույնիսկ ավելի լավ, քան նախկինում էր»: Պատրաստեց՝wnews.am-ը

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am