Դուբայի օդանավակայանի մոտակայքում դրոնների հարվածից չորս մարդ է վիրավորվել
Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում երկու դրոնի հարվածի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Դուբայի մեդիայի գրասենյակը։
Ինչպես նշվում է՝ Գանայի երկու, Բանգլադեշի մեկ քաղաքացի ստացել են փոքր, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ։
Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ օդանավակայանի մոտակայքում ընկած դրոններն իրանական են եղել։
