Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, այս մասին 24News-ը տեղեկացավ դատարանից։ Եկեղեցին պահանջում է ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել։
Նշվում է, որ Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին Եկեղեցուն պատկանող տներից վտարելու փոխարեն ՆԳՆ ոստիկանությունը դրսևորել է անգործություն։
Վարույթներից մեկով որպես երրորդ կողմ ներգրավված է Արամայիս Թախմազյանը։
Հայցերն ընդունվել են վարույթ, դատավորներից մեկը Աղասի Դարբինյանն է, մյուսը՝ Վարազդատ Միքայելյանը։
Ավելի վաղ Եկեղեցին հայցադիմումներ էր ներկայացրել Քաղաքացիական դատարան ընդդեմ Արամայիս Թախմազյանի և Ստեփան Ասատրյանի՝ պահանջելով վտարել նրանց տներից, որոնք պատկանում են Եկեղեցուն, ինչպես նաև՝ արգելել նրանց կատարել ծիսական արարողություններ, մուտք գործել խորան և այլ հատվածներ։ Հայցերը վարույթ ընդունվել են։
Հասմիկ Սարգսյան
