Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու. Տեր Աբրահամ

Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ ​Պողոս առաքյալի այս պատգամը հիշեցնում է մեզ, որ քրիստոնյայի կյանքը ոչ թե հանդիսատեսի անտարբերություն է, այլ մշտական արթնություն և հոգևոր զինավարժություն։

««Ուստի առէ՛ք Աստծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին...» (Եփեսացիս 6:13)։

​Պողոս առաքյալի այս պատգամը հիշեցնում է մեզ, որ քրիստոնյայի կյանքը ոչ թե հանդիսատեսի անտարբերություն է, այլ մշտական արթնություն և հոգևոր զինավարժություն։ Մեծ Պահքի այս շրջանում մենք կոչված ենք լինելու ոչ թե պարզապես հետևորդներ, այլ քրիստոնեական առաքինությունների աննկուն զինվորներ»,- գրում է Տեր Հայրը։

Տեր Աբրահամի խոսքով՝ ​Աստծո սպառազինությունը նյութական չէ, այն կռվում է այնտեղ, որտեղ սկիզբ է առնում ամեն մի անկում՝ մեր մտքում և սրտում։

««Չար օրը» կարող է այցելել մեզ ցանկացած պահի, երբ տկարանում է կամքը, երբ հուսահատությունը, բարկությունը կամ նախանձը փորձում են տիրել մեր հոգու ամրոցին։ Ուստի, եկեք այս Պահքին զինվենք աստվածային շնորհներով.

​Թող ճշմարտությունը լինի մեր գոտին, որպեսզի կեղծիքն ու երկդիմությունը տեղ չունենան մեր կյանքում։

​Թող արդարությունը լինի մեր զրահը՝ պաշտպանելով սիրտը դատապարտության թույնից։

​Թող հավատը լինի մեր վահանը, որով կհանգցնենք կասկածի ու վախի բոլոր մխացող նետերը։

​Պահքը սոսկ սննդից հրաժարվելը չէ, այլ հնարավորություն՝ թոթափելու մեղքի ծանրությունը և ամուր կանգնելու փորձությունների դիմաց։ Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու։

​Եկեք այս քառասնօրյա ճանապարհն անցնենք արիությամբ, աղոթքով և սիրով, որպեսզի Հարության լուսավոր տոնին հասնենք ոչ թե հոգնած ու պարտված, այլ Աստծո լույսով զրահավորված և հաղթանակած»,- հավելել է Տեր Աբրահամը։

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am