Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել՝ դժվար է հաշվել։ Օրինակները բազմաթիվ են։
Դրանցից մեկն էլ աշխատավարձերի բարձրացումն է։ Նվազագույն աշխատավարձը խոստացել էին դարձնել 85 000 դրամ, բայց այսօր այն ընդամենը 75 000 է։
Երբ գները շարունակաբար աճում են, իսկ աշխատավարձերը մնում են նույնը կամ չեն հասնում խոստացված մակարդակին, մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց նվազագույն կարիքները։
Արդյունքում խորանում է աղքատությունը, մեծանում է սոցիալական լարվածությունը, և ամենակարևորը՝ քայքայվում է վստահությունը պետության նկատմամբ»։
