Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է նավթի համաշխարհային գների աճը զսպելուն ուղղված միջոցառումների փաթեթ, որը ներառում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում և արտակարգ պաշարների կրճատմանն ուղղված գործողությունների համակարգում, հայտնում է Reuters գործակալությունը։

Քննարկումների ընթացքին ծանոթ բազմաթիվ աղբյուրներ, նշում են, որ այս տարբերակներն արտացոլում են Սպիտակ տան մտահոգությունն առ այն, որ գների կտրուկ տատանումները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների շեմին կարող են վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը քայլեր է ձեռնարկում շուկան կայունացնելու ուղղությամբ։

«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել որոշ երկրների նկատմամբ և մտադիր ենք չեղարկել դրանք միայն այն ժամանակ, երբ նեղուցը վերաբացվի», – նշել է նա։

Գործակալության դիտարկմամբ՝ պատժամիջոցների մեղմացումը կարող է ավելացնել նավթի համաշխարհային մատակարարումները, որոնք ընդհատվել էին Իրանի հետ սրվող հակամարտության պատճառով։ Մյուս կողմից, սա կարող է խաթարել Ուկրաինայի դեմ պատերազմից Ռուսաստանի եկամուտների սահմանափակմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Սպիտակ տունը գների արագ նվազեցման լուրջ լծակներ չունի, քանի դեռ Հորմուզի նեղուցով տանկերների տեղաշարժը չի վերականգնվել։

Այս ռազմավարական ջրային ուղով է անցնում համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Ռազմածովային ուղեկցման և ապահովագրության տրամադրման ծրագրերը դեռևս չեն նպաստել նավագնացության զգալի աշխույժացմանը։

«Խնդիրն այն է, որ հնարավոր լուծումները տատանվում են աննշան ու խորհրդանշական քայլերից մինչև ծայրահեղ անտրամաբանական գործողություններ», – հայտնել է Սպիտակ տան հետ կապ ունեցող աղբյուրներից մեկը։

Գների տևական բարձրացումը կարող է հանգեցնել տրանսպորտային և սպառողական ծախսերի համատարած աճի ողջ տնտեսությունում։ Պատժամիջոցների մեղմացումը կարող է ներառել ինչպես լայնածավալ արտոնություններ, այնպես էլ թիրախային լուծումներ, որոնք որոշ երկրների թույլ կտան ռուսական նավթ գնել՝ առանց ԱՄՆ-ի կողմից տույժերի ենթարկվելու վտանգի։

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները Հնդկաստանին ժամանակավոր թույլտվություն է տվել՝ ռուսական նավթի որոշակի խմբաքանակներ ձեռք բերելու համար։ Պաշտոնյաները քննարկում են նաև «Մեծ յոթնյակի» (G7) գործընկերների հետ հում նավթի համատեղ իրացման հնարավորությունը։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հաստատել է, որ վարչակազմը դիտարկում է Ռազմավարական նավթային պահուստից վաճառքների համակարգման տարբերակը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ից էներգակիրների արտահանման սահմանափակման հարցը օրակարգում չէ։ Քաղաքական մյուս գործիքակազմը ներառում է միջամտություն նավթային ֆյուչերսների շուկաներին և որոշ դաշնային հարկերի չեղարկում։

Քննարկվում է նաև «Ջոնսի ակտի» պահանջների կասեցումը, որն օրենքով պարտադրում է երկրի ներսում վառելիքի փոխադրումն իրականացնել բացառապես ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող նավերով։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո Կարծես թե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի հետ պատերազմն արագ ավարտելու միասնական ծրագիր չունեն․ Մերց Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել Արբանյակային պատկերները բացահայտել են Լեռնային Ղարաբաղում ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ․ Արմեն Աշոտյան Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters «Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտով». Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am