Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վերջին շրջանում հանդիպումների ժամանակ ինձ հաճախ հարցնում են, թե ի՞նչ կարգախոսով ենք մենք գնալու ընտրությունների։

Մի բան հաստատ կարող եմ ասել. չի´ լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել։ Կարգախոսը պետք է լինի բնական՝ մարդկանցից, իրական կյանքից եկող։

Ես ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում՝ բոլոր սոցիալական խավերի, տարբեր տարիքների։


Ի՞նչ են ուզում մարդիկ.

- Որ իրենց երկրում հանգիստ, անվտանգ ապրեն,

- Որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված

- Որ երկրում արդար բարքեր լինեն,

- Որ երիտասարդները չմտածեն երկրից հեռանալու մասին,

- Որ երեխա ունենալը ոչ թե բեռ համարվի, այլ՝ երջանկություն, որ տուն ունենալը ոչ թե երազանք լինի, այլ՝ լուծվող հարց,

- Որ բիզնեսը լինի պաշտպանված,

- Որ գյուղում ապրելը լինի եկամտաբեր ու շահավետ,

- Որ առաջ գնա գիտելիք, աշխատասիրություն ունեցողը, ոչ թե սրա-նրա բարեկամը,

- Որ պետական կառավարման համակարգում արժանի տեղ զբաղեցնեն կրթված, ազնիվ մարդիկ, գիտելիք ու փորձ ունեցողները, ոչ թե՝ ըստ կուսակցական պատկանելության,

- Որ երկրում լինի ներքին համերաշխության մթնոլորտ, ոչ թե բոլորը բոլորին ատեն կամ նախանձեն,

- Որ մարդիկ կարողանան իրենց կյանքը տարիներով իրենց երկրում պլանավորել, որ տարեցտարի աճ ու զարգացում լինի,

- Որ մեր երկիրն ունենա դաշնակիցներ,

- Որ հայը հաղթահարի այսօրվա խեղճությունը,

- Որ հայը նորից դառնա աշխարհում հարգված, հեղինակություն վայելող, իր ազգակցին օգնող։

Առաջին հայացքից՝ սրանք պարզ, հասարակ մարդկային ցանկություններ են։ Բայց հենց այս հասարակ ցանկություններից է ձևավորվում հանրային մթնոլորտը, որն օգնում է ունենալ դրական մտածող, ստեղծող հասարակություն, հենց այդ մթնոլորտն է ստեղծում ամուր, անվտանգ երկիր։ Այնպես որ, կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու։ Այդ կարգախոսը պիտի լինի մեր հասարակության ընդհանուր առաջարկը՝ մեր երկրի զարգացման, ապագայի համար։ Պիտի իր մեջ ամփոփի մեր հավաքական առաջարկը մեր երկրին, Առաջարկը՝ Հայաստանին։

Մենք այդպես էլ անելու ենք։ Այդ կարգախոսը մենք միասին պիտի ստեղծենք և միասին էլ իրականություն դարձնենք։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
«Հեզբոլլահ»-ի կողմից արձակված արկերն ընկել են Սիրիայի տարածքում Իրանն առաջին անգամ 1,5 տոննայանոց հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հիմա հասկացա՞ք․ Նահապետյան (video) Ժողովրդին դրել են անասունի տեղ, ժողովրդին կլպում են․ Հարցում (video) Իրանը մտնելու էր Նախիջևան և դուրս շպրտեր Թուրքիային, եթե․․․ Հայկ Նահապետյան (video) Մեծ ձախողումից հետո ԱՄՆ-Իսրայել անցել են 4-րդ պլանին․ ի՞նչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն․սոցիալական բարեփոխո՞ւմ, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկեր Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Թուրքիայում «patriot» զենիթահրթիռային համալիր է տեղակայվել Երեկոյան իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ ու խուզարկություններ սկսել․ Armlur Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Ծառուկյան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ՔՊ-ի բրիգադիր Նիկոլը գալիս էր Էջմիածին․ Էջմիածնի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը (video) Ամեն բան սկսվեց 2020 թվականի հունվարի 3-ին, երբ սպանվեց գեներալ Սուլեյմանին. Արցախի ԱԺ պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Պուտինը մտավ խաղի մեջ․ ԱՄՆ-Իսրայել իրական սցենարը ձախողվեց․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է Թրամփը կրկին զգուշացնում է․ 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն» Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին» Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը. Տեր Աբրահամ Քույրս զոհվել է, դիրքը չի զիջել, այսօր ադրբեջանցիներն առանց կրակոցի առաջ են գալիս․ ակցիա ՊՆ-ի մոտ (video) Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ Ադրբեջանցիներն իրենց ներխուժած դիրքերն օգտագործելու են հետագա հարձակման համար․․․ ակցիա ՊՆ-ի դիմաց (video) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Դուք խաբու՛մ եք․ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել ու մտել ամբողջությամբ մեր տարածք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am