Թրամփը «բարիացել» է
Մենք չեղարկում ենք նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ՝ գները նվազեցնելու համար։ Մենք պատրաստվում ենք հանել այդ պատժամիջոցները, քանի դեռ իրավիճակը չի պարզվել։ Իսկ հետո, ո՞վ գիտի, գուցե մեզ հարկ էլ չլինի դրանք նորից սահմանել, հայտարարել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
Նշենք, որ Թրամփը կոչ է արել առևտրային նավերին «քաջություն ցուցաբերել» և անցնել Հորմուզի նեղուցով։
Fox News-ին տված հարցազրույցում նա կոչ է արել տարածաշրջանում անկայուն իրավիճակի պատճառով անգործության մատնված նավերին վերսկսել անցումը Հորմուզի նեղուցով։
