Թրամփ․ Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել
ԱՄՆ նախագահ Թրամփը CBS News-ին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել՝ նշելով, որ ԱՄՆ-ը իր նախնական 4–5 շաբաթ տևողության ծրագրից «շատ առաջ» է։
«Կարծում եմ՝ պատերազմը գրեթե ամբողջությամբ ավարտված է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի համակարգեր, չունեն օդուժ։
Նրանց հրթիռները մնացել են միայն փոքր քանակությամբ։ Նրանց դրոնները պայթեցվում են ամենուր, ներառյալ դրանց արտադրության վայրերը։
Եթե նայեք, նրանց մոտ այլևս ոչինչ չի մնացել։ Ռազմական առումով ոչինչ չի մնացել»։
