«Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարակել․

Ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ մարտի 5-ին Ադրբեջանում իրանաֆոբիայի ալիքը նոր թափ ստացավ: Մասնավորապես՝ այն արտացոլվեց Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ Իլհամ Ալիևն սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցրեց իրանական կողմի հասցեին՝ բնութագրելով այն «Նողկալի, անպատիվ, տղամարդուն ոչ հարիր» արտահայտություններով։

Ի՞նչն է վրդովվեցրել Ադրբեջանի նախագահին․․․

2026 թվականի մարտի 5-ին, ըստ ադրբեջանական կողմի, իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի տարածքին։ Նշվեց, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի տարածքում, մյուսը՝ Շաքարաբադ գյուղի դպրոցի մերձակայքում: Իր ելույթում Ալիևը տեղի ունեցածը բնութագրեց որպես ահաբեկչություն և Իրանի ղեկավարությունից պահանջեց՝ ներկայացնել համապատասխան բացատրություններ և ներողություն խնդրել: Ավելին՝ նախագահն «ընգծեց», որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության: Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն գնաց՝ փորձելով անջատողականության սերմեր ցանել Իրանի Ատրպատական նահանգում բնակվող թյուրքախոսների շրջանում։

«Այսօր Իրանում բնակվող «ադրբեջանցիների» հույսն անկախ Ադրբեջան պետությունն է»,- ասել է Իլհամ Ալիևը:

Հավատարիմ մնալով իր գործելաոճին՝ ադրբեջանական կողմը, ծավալվող իրադարձություններին զուգահեռ, շարունակում է քարոզչական ակտիվ գործունեություն իրականացնել՝ ադրբեջանական սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառության մեջ դնելով Իրանի Ատրպատական կամ Ազարբայջան նահանգի նկատմամբ տարածքային հավակնություններին վերաբերող թեզերը: Մասնավորապես՝ ադրբեջանական Musavat.com և Axar.az լրատվականների տելեգրամյան ալիքներում տարածվեցին «Թավրիզի աչքը ճանապարհին է» քաղաքական կարգախոսով գրառումներ: Փաստացի՝ նման հրապարակումներով Ադրբեջանական կողմը տարածքային բացահայտ պահանջների նկրտումներ է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:

Ալիևի ելույթից հետո Իրանի դեմ ագրեսիան և անհարգալից հայտարարություններն արագորեն տարածվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այսպես՝ «APA» լրատվական գործակալությունը շտապեց դեպքը վերնագրել հետևյալ կերպ՝ «Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»:

Երկրի առաջին դեմքի կողմից Իրանին ուղղված խոսքի «բառամթերքի» ընտրությունն ուշադրության արժանացավ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային լրատվամիջոցների կողմից:

Ֆրանսիական «Le Monde» թերթը գրեց. «Ադրբեջանն սպառնում է հակահարված տալ Իրանի «ահաբեկչական» անօդաչու թռչող սարքերի հարվածներին»։ «France 24.com»-ն Ալիևի խոսքերը մեկնաբանեց այսպես՝ «Ադրբեջանը խոստանում է վրեժ լուծել Իրանի «ահաբեկչական» անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո»: Իր հերթին՝ ավստրալիական «The Canberra Times»-ը, անդրադառնալով իրադարձություններին, գրեց. «Ադրբեջանական բանակը բերվել է մարտական պատրաստվածության իրանական անօդաչու սարքի ենթադրյալ խոցումից հետո»:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել իրականում․․․Ադրբեջանական կողմը նախ հայտարարեց իրանական 2 ԱԹՍ-ի ընկելու մասին։ Դրան հետևեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ Բաքուն Թեհրանից պահանջեց սեղմ ժամկետներում տալ համապատասխան բացատրություններ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:

«Խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքն ու տուժել է երկու խաղաղ բնակիչ: Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միջադեպի առթիվ Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլին հրավիրվեց Արտաքին գործերի նախարարություն, իսկ իրանական կողմը բողոքի նոտա ստացավ: Ժամեր անց հայտարարություն տարածեց նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կրում է միջադեպի ամբողջական պատասխանատվությունը», և որ «այս հարձակման գործողություններն անպատասխան չեն մնա»:

Այնուհետև ադրբեջանական մամուլում շրջանառվեցին ««Իրանը հարձակումներ է իրականացրել չորս անօդաչու թռչող սարքերով»,- պաշտոնական», «Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն՝ 4 անօդաչու թռչող սարքերի հարձակում…», «Իրանը հարձակումներ է իրականացրել չորս անօդաչու թռչող սարքերով»-Պաշտպանության նախարարություն» վերտառությամբ հրապարակումներ՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Իսկ իրականում քանի՞ ԱԹՍ էր ընկել Նախիջևանի տարածքում, և արդյո՞ք դրանք իրանական էին, մնում է անհայտ․․․

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Թրամփը կրկին զգուշացնում է․ 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն» Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին» Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը. Տեր Աբրահամ Քույրս զոհվել է, դիրքը չի զիջել, այսօր ադրբեջանցիներն առանց կրակոցի առաջ են գալիս․ ակցիա ՊՆ-ի մոտ (video) Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ Ադրբեջանցիներն իրենց ներխուժած դիրքերն օգտագործելու են հետագա հարձակման համար․․․ ակցիա ՊՆ-ի դիմաց (video) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Դուք խաբու՛մ եք․ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել ու մտել ամբողջությամբ մեր տարածք (video) Թրամփը «բարիացել» է Ավստրալիան հրթիռներ և հետախուզական ինքնաթիռ կուղարկի ԱՄԷ՝ իրանական գրոհներից պաշտպանվելու համար Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար ժողովուրդը՝ արդեն մունաթի մատերիալ (video) #ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ՊՆ-ի դիմաց․ Սուրեն Պապիկյանից բացատրություն են պահանջում (video) Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն են տեղափոխվել 13 քաղաքացի Պատերազմը չի ավարտվի․ ինչ մանրամասներ են հայտնի դարձել Պուտին-Թրամփ հեռախոսազանգից (video) Թրամփ․ Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել Գագիկ Ծառուկյանը՝ իր նկատմամբ սպասվող հնարավոր ճնշումների մասին (video) Թույլ չենք տա՝ տարածաշրջանից դուրս գա ոչ մի լիտր նավթ, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն Արտաշատում պարեկները զինծառայողների մոտից հայտնաբերել են Իրանում արձագանքել են Թրամփի հայտարարությանը Թրամփ․ Վենսը «պակաս ոգևորված» էր Արշակ Սրբազանի գործը կքննի դատավոր Գևորգ Մանուկյանը Ծեծկռտուք՝ Երևանում․ ավտոմեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել իրար Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը խաղից դուրս գա, ապա Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am