Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասֆալտապետության միֆը վերջնականապես փշրվեց: Երևանում փողոցներն ու մայթերը կարծես զորավարժարանի փորձադաշտ լինեն, ոչ թե մայրաքաղաքի ենթակառուցվածք։
Հայտնի է, որ վերջին տարիներին Երևան քաղաքի փողոցների ասֆալտապատման և մայթերի սալիկապատման վրա ծախսվել են միլիոնավոր դրամներ, ի դեպ, հիշեցնեմ, նույն «հերոս հարկատուների» տված գումարներով: Իսկ հիշո՞ւմ եք, թե այդ ասֆալտի վրա ինչ տիպի էին ինքնահաստատվում պատասխանատուները, էլ ասելու չի: Իսկ արդյունքը` քանդված, փոսաշատ, փշրված փողոցներ ու մայթեր: Իրականում հարկատուների տված փողերն են փշրվում ու փոշիանում ասֆալտի ու սալիկների հետ մեկտեղ: Լավ, ինչու է այդքան խորը փոս առաջանում նոր կառուցված փողոցի վրա, և ինչու գործն ընդունելուց հետո այս վիճակի համար կապալառուները պատասխան չեն տալիս, նոր ասֆալտի հիմքի «գլխառադի» համար:
Մայթերի վիճակն էլ ավելի վատ է․ սալիկապատումից հետո անգամ մեկ ձմեռ չի անցել, և արդեն տեսնում ենք ճաքած, նստած կամ ամբողջությամբ քանդված, փշրված հատվածներ։ Սա այլևս չի կարելի բացատրել միայն եղանակով կամ ծանր երթևեկությամբ։ Խնդրի արմատը մեկ այլ տեղ է՝ կազմակերպված անպատասխանատվության և անպատժելիության մեջ։ Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա»:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը