Նոր զարգացումներ. Я отомстила Путину. տեսանյութ
Մոսկվայում 4-ամյա երեխայի սպանության համար կասկածվող դայակը հայտարարել է, որ ցանկացել է այդ կերպ վրեժխնդիր լինել Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանը ռմբակոծում է Սիրիան։ Տեսագրությունը, որում զետեղված է կասկածյալի հետ զրույցը, հրապարակվել է YouTube-ում։ Նա պատմել է, որ հաշմանդամ, էպիլեպսիայով տառապող երեխայի սպանությունը նախապես չի պատրաստել։ Նման որոշում է ընդունել լուրերում Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների մասին սյուժե դիտելուց հետո։
