Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր փաստաբան Հուսեյն Այդընի միջոցով Անկարայի դատախազություն հայց է ներկայացրել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի` Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Diken» պարբերականը:
Էրդողանը Քըլըչդարօղլուին մեղադրում է 2018թ. հունվարի 5-ին Բեշիքթաշի քաղաքապետարանի առջև ունեցած ելույթի ժամանակ իրեն և իր ընտանիքի անդամներին վիրավորելու մեջ:
Քեմալ Քըլըչդարօղլուն հունվարի 5-ին ելույթ է ունեցել Բեշիքթաշի քաղաքապետարանի առջև, որի ժամանակ, անդրադառնալով Բեշիքթաշի քաղաքապետ Մուրաթ Հազինեդարին գյուլենականության մեջ մեղադրելու և պաշտոնից հեռացնելու հանգամանքին, ասել էր. «Մեր քաղաքապետին մեղադրում են գյուլենականների հետ կապեր ունենալու մեջ: Ի՞նչ գյուլենական: Պետական տենդերները դու չե՞ս տվել նրան: Ես շատ լավ գիտեմ, թե որքան գյուլենական ես դու»:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր Իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից զտելու աշխատանքները:Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է իր մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իր իշխանությունը:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը