Այսօր լուրեր տարածվեցին,որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պարտականությունները հունվարի 8-ից 12-ը կկատարի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Կառավարության ղեկավարի՝ դեկտեմբերի 29-ի ամսաթվով թվագրված, սակայն այսօր հրապարակված որոշման մեջ ասված է. «Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը»:
Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն էլ այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Կարեն Կարապետյանն արձակուրդը կանցկացնի արտերկրում:
Մեզ հայտնի է դարձել,որ վարչապետը իր հանգիստն անցկացնելու է Շվեյցարիայում:Հայտնի է նաև,որ Կարեն Կարապետյանին է պատկանում թանկարժեք ժամացույցների արտադրությամբ զբաղվող շվեյցարական «Կրբեդանց JW» ընկերությունը:Եվ կարելի է ենթադրել,որ այս անգամ վարչապետը որոշել է հաճելին համատեղել օգտակարության հետ,այսինքն՝ համատեղել հանգիստն ու բիզնեսի կառավարումը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը