Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավարկող «Պրիմա» անունը կրող լցանավին անօդաչու թռչող սարքով հարվածելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Լցանավը, անտեսելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից շարժման արգելքի և Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ բազմիցս նախազգուշացումները, հարձակման է ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքով», – ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Օրերս, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Թեհրանը պատերազմի պայմաններում պետք է ունենա Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն, հանրապետությունը մտադիր չէ թույլ տալ դրանով հակառակորդ պետությունների առևտրային կամ ռազմական նավերի անցումը։
Ղարիբաբադին, անդրադառնալով նեղուցի բացման հեռանկարներին, նշել էր, որ «այն պետք է փակ մնա մինչև Իրանի դեմ մարտական գործողությունների ավարտը»։
