47 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավոր կա
մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
