Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Կարելի է աչքերն ու ականջները փակել ու բարձր գոռալ. «Չէ՛-չէ՛-չէ՛, սաղ սուտ ա, չեմ հավատում», իսկ կարելի է նույն այդ հարցման տվյալներն ուշադիր ուսումնասիրել և փորձել օգտակար տեղեկություններ քամել…
Մեծ հաշվով հարցման արդյունքները ցույց են տալիս, որ.
ա) Տեղեկատվական պատերազմում ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրել և օրակարգերի դաշտում Նիկոլն է գերիշխում (այստեղ որևէ նոր բան չկա)։
բ) Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերցնել հանրության մոտ 70 տոկոսին, առավելագույնս կապիտալիզացնել Թրամփի հետ ստորագրած «ֆստյուլը», միաժամանակ համոզել, որ ընդդիմությունը եթե գա իշխանության, ապա պատերազմ է բերելու (սա էլ էր սպասելի)։
գ) Եկեղեցին միակ ազգային ինստիտուտն է, որ չնայած հակաեկեղեցական խայտառակ արշավին, կարողացել է դիմադրել։
դ) Կանայք ավելի սթափ են դատում քաղաքական իրավիճակի մասին, քան տղամարդիկ։
Ցավոք, նաև վստահ եմ, որ ընդդիմադիր տարբեր ուժերի մեծ մասը արդյունավետ եզրակացություններ չի անելու հարցման արդյունքներից»։
