Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում
Ուղեւորներից մեկը տարածել է տեսանյութ եւ մանրամասնել․ «Նստեցի տրանսպորտ ու երկու երիտասարդ հասարակ բանից` իրար հրելու համար, սկսեցին վիճել,որն էլ հետո վերածվեց հայհոխառը ծեծի։
Իհարկե, կեսից անջատեցի, մի երկու կանգառ պետք է գնայի, բայց վեճը շարունակվում էր և լավ է տարիքով տղամարդիկ ու կանայք սկսեցին միջամտել ու մեկին իջեցնել։
Մեկը միուսի համարը վերցրեց,թե բա գալու եմ քեզ տենամ...
Մի երիտասարդը կլիներ 17-18 տարեկան, մյուսը` մոտ 20-22
Այ սենց գազազել է այս ազգը, որ մեկը միուսին սկսել է չհանդուրժել ու մի հասարակ բանը կարող էր տխուր ավարտ ունենալ,եթե մեկին չիջեցնեին տրանսպորտից և լավ է ոստիկան կին կար տրանսպորտի մեջ։
Չեն նայում կանայք ու երիտասարդ աղջիկներ կան, անչափահաս երեխաներ, ամենաայլանդակ հայհոյանքնրն էին հնչեցնում, անգամ` ծնողախառը»։
