Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրային դաշտը բուռն փոթորկվում է և բանավեճի մեջ է մտել Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute)՝ ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրության հերթական զեկույցի շուրջ։

«Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)»,- նշված է զեկույցում։

Առհասարակ IRI-ի հարցումները միշտ են քննարկման առարկա դառնում, քանի որ դրանք քիչ թե շատ արտացոլում են առկա պատկերը։ Իշխանությունը փորձում է դա ներկայացնել որպես «հաղթանակ», իսկ ընդդիմությունը՝ որպես իշխանության «ձախողում»։ Ըստ իս, երկուսն էլ սխալ են։

Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա հետևյալ պատկերը։

Հարց՝ «Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում։ Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին»։

«Ոչ ոքի՝ 48%»։

Ընդ որում, 18-35 տարեկանները, այսինքն՝ երիտասարդության 63%-ը, ոչ ոքի չի վստահում։

Մյուս հետաքրքիր հարցի կարևոր պատասխանը՝

Հարց՝ «Խնդրում եմ ասեք, թե որ քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի»։

«Չի որոշել / Դժվարանում է պատասխանել՝ 30%»։

Ի վերջո, ինձ համար ամենից հետաքրքիր դրվագը՝

«Որքանո՞վ կարևոր կամ անկարևոր են հետևյալ հարցերից յուրաքանչյուրը Ձեր քվեի որոշման համար»։

Հարցվածների 92%-ը նշել է, որ շատ կարևոր են բանակին վերաբերող հարցերը։ Հարցվածների 80%-ն էլ Ադրբեջանը համարում է սպառնալիք Հայաստանի համար։

Ինչ է ստացվում. հարցվածների մեջ կա 30% չկողմնորոշված, որոնց մեծ մասը հենց երիտասարդներն են։ Այստեղ է ընդդիմության խնդիրը, ոչ թե պետք է գնալ Փաշինյանի աջակիցների ուղղությամբ, քանի որ եթե այսքանից հետո մարդը որոշել է, որ ուզում է ընտրել «Քանդենք պետությունը» կուսակցությունը, ուրեմն այդ մարդկանց պետք է ուղղակի հանգիստ թողնել։

Ոչ թե որակումներ տալ, պիտակավորել, այլ թողնել հանգիստ։ Գնացեք ու փորձեք շահել չկողմնորոշված և մեծ տոկոս կազմող ընտրողների սրտերը, փորձեք քաղաքական դաշտի հանդեպ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ։ Դա հեշտ չէ․ իրենք այլ սերնդից են, իրենց ալգորիթմների և հետաքրքրությունների մեջ մտնելը բարդ է։

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը։ Այսօր իշխող ուժը այս թեմայով թակարդ է ստեղծել ընդդիմության համար. ով բանակից ու հզորացումից խոսի, Ալիևի հետ ձայն ձայնի տված կորակեն որպես «ռևանշիստ», «խաղաղության ընդդիմադիր», «խաղաղությունը կործանող»։

Այս թակարդի մեջ շատերն են ընկել, հատուկենտ մարդիկ են խոսում անվտանգությունից, ներկայացնում ծրագրեր անվտանգության մասին։ Մինչդեռ նույն Փաշինյանը պատրաստվում է ռազմական շքերթ անել մայիսի 28-ին։ Ինչո՞ւ։ Քանի որ ուզում է գոյություն չունեցող ուժը ցույց տալ։ Ինչո՞ւ։ Քանի որ գիտի, որ մարդկանց մեծ մասը Ադրբեջանը դիտում է որպես սպառնալիք և ուզում է ուժ տեսնել։

Ուստի խորհուրդներիս շարքը կամփոփեմ հետևյալ կերպ՝ խոսեք բանակից, հզորացումից և դրանց վերաբերյալ ձեր ծրագրերից, հարգելի ընդդիմադիրներ, և պայքարեք հենց չկողմնորոշված մեր քաղաքացիների վստահությունը շահելու ուղղությամբ։

Ընտրություններին կա մոտ 100 օր, և այդ ընթացքում շատ բան կարելի է փոխել, եթե պայքարի ուղղությունները ճիշտ ընտրվեն։ Քաղաքականությունը խելքի, մտքի և համառության մասին է»։

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումներ Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am