Երևանում 18-ամյա տղան ինքնասպան է եղել
Այսօր` մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 3/9 շենքին հարակից` ապակիների արտադրության տարածքում, երիտասարդ տղայի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հադիսանում է նշված շենքի բնակիչ, 18-ամյա Ա. Ա.-ն: Մանրամասներն` այստեղ
