Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 300-ը 300-ի դիմաց սկզբունքով, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այս տարվա մարտի 6-ին 300 ռուս զինծառայողներ վերադարձվել են Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից։ Փոխադարձ վերադարձվել է 300 ուկրաինացի ռազմագերի», – ասվում է հայտարարության մեջ։
