2017 թ.-ին բանակում մահացության դեպքերն ու հարուցված գործերը թվերի լեզվով

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017թ. ընթացքում ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂՀ Պաշտպանության բանակում արձանագրված մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանք: Ինչպես հայտնում են ՀՔԱՎ-ի մամուլի ծառայությունից, տեղեկանքում ներկայացված են 2017 թ.-ին զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաեւ մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 60 դեպք, 55-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանցից միայն 50-ի դեպքում է առաջնային տեղեկատվություն տարածվել պաշտոնական աղբյուրներով, 10 դեպքի մասին տեղեկություն է տարածվել նախ լրատվամիջոցներով, ապա 9 դեպքում տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնատար անձանց կողմից: 1 դեպք լուսաբանվել է միայն լրատվամիջոցներով: 2017-ին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 38 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանք են եղել արձանագրված դեպքերից 22-ը: 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 13-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 5-ով, սպանության դեպքերը նվազել են 5-ով, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 5-ով: Դրան հակառակ՝ 1-ով աճել է առողջական խնդիրների հետեւանքով մահվան դեպքերի թիվը: Վերջին 7 տարիների կտրվածքով ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերի թիվը նվազել է 2014 եւ 2015 թթ.-ին, իսկ 2016-ին ու 2017-ին կտրուկ աճել է: Վիճակագրական այլ տվյալներ եւ դեպքերի մանրամասն նկարագրությունները ներկայացված են տեղեկանքում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am