Նման hարձակումները մեծացնում են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ռիսկը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Նախիջևանի hարվածների մասին
Անկարան խստորեն դատապարտում է Նախիջևանում իրականացված ԱԹՍ հարվածները: Այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարության մեջ:
«Նման հարձակումները մեծացնում են հակամարտության ընդլայնման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ռիսկը»,-ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ում նաև հայտարարել են, որ երրորդ երկրների դեմ ուղղված հարձակումները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի տարածմանը, պետք է անհապաղ դադարեցվեն:
Անկարան առանձին ընդգծել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, շարունակելու է կանգնել Ադրբեջանի կողքին։
