Այժմ այլևս ոչ ոք չպետք է հարցեր ունենա, թե ինչու էր Վենսը ժամանել մեր տարածաշրջան․ քաղաքագետ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարօրինակ է…
Իրանական անօդաչու թռչող սարքերի՝ Նախիջևանում ընկնելու մասին առաջին հրապարակումներից արդեն 2-3 ժամ է անցել, իսկ Փաշինյանը դեռ պատերազմ չի հայտարարել Իրանին՝ Ադրբեջանի «սրբազան» «տարածքային ամբողջականության» նկատմամբ «ոտնձգության» համար։
Այժմ այլևս ոչ ոք չպետք է հարցեր ունենա, թե ինչու էր Վենսը ժամանել մեր տարածաշրջան։ «Ամերիկյան մեծ եղբայրը» պատրաստվում էր Իրանի հետ պատերազմի, պետք էր հասկանալ կողմերի դիրքորոշումները։ Իսկ Հայաստանից էլ «արանքում» 9 միլիարդ դոլար տարան»։
