Իրանը փակ կպահի Հորմուզի նեղուցը մինչև իր դեմ մարտական գործողությունների ավարտը
Իրանը պատերազմի պայմաններում պետք է ունենա Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն, հանրապետությունը մտադիր չէ թույլ տալ դրանով հակառակորդ պետությունների առևտրային կամ ռազմական նավերի անցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին A Haber հեռուստաալիքի եթերում ։
«Այժմ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում։ Այդ իրավիճակը պահանջում է հատուկ միջոցառումների սահմանում նեղուցի վերահսկողության նկատմամբ։ Այդ միջոցները գործում են։ Մենք թույլ չենք տա մեր դեմ գործող երկրների առևտրային կամ ռազմական նավերի անցումը», – ասել է փոխնախարարը։
Ղարիբաբադին, անդրադառնալով նեղուցի բացման հեռանկարներին, նշել է, որ «այն պետք է փակ մնա մինչև Իրանի դեմ մարտական գործողությունների ավարտը»։
