Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը

Հայաստանը, իհարկե, Իրանի չափ մեծ ու ազդեցիկ պետություն չէ։ Բայց այստեղ հարցը տարածքի կամ ռազմական հզորության մասին չէ։ Խոսքը բարոյական ու հոգևոր հենքի մասին է։ Փոքրն ու մեծը համեմատելի են, երբ խոսքը արժեքների մասին է։

Երբ Հայաստանը՝ միահամուռ, գրեթե մեկ խոսափողի պես, Նիկոլ Փաշինյանին ասում էր, որ ինքը չի կարող հաղթել Եկեղեցուն, որովհետև Եկեղեցին համայն հայության կարմիր գիծն է, նա չլսեց։ Շարունակեց իր ճանապարհը՝ փորձելով ներկայացնել, թե Եկեղեցու դեմ չէ, այլ ընդամենը ցանկանում է փոխել կաթողիկոսին։ Սակայն սա պարզ մանիպուլյացիա էր․ հոգևոր առաջնորդին թիրախավորելը նույնն է, ինչ կառույցի սրտին հարվածելը։

Նրան թվում էր, թե կաթողիկոսին անվանարկելը կամ փոխելը ժամերի ու օրերի հարց է։ Բայց խոփը քարի դեմ առավ։ Սրբազանների ձերբակալությունները, ճնշումները, հրապարակային հարձակումները չկոտրեցին Եկեղեցուն։ Որովհետև Եկեղեցին միայն վարչական կառույց չէ։ Այն հավատքի և ինքնության համակարգ է, որը չի փլվում հրահանգով։

Նմանատիպ պատկեր տեսանք նաև Իրանում։ Երբ արտաքին հակառակորդը գրոհեց հոգևոր առաջնորդի դեմ՝ ենթադրելով, թե նրա մահը կհանգեցնի պետության մասնատման, քայքայման, կորուստի։ Հաշվարկը նույնն էր՝ կտրել գլուխը, և մարմինը կփլվի։ Բայց իրականությունն այլ էր։ Երբ հարվածը ուղղվում է հոգևոր սիմվոլին, հասարակությունը ոչ թե մասնատվում է, այլ հաճախ համախմբվում։

Երկու դեպքում էլ պարզ է մեկ բան․ հոգևոր առաջնորդը պարզապես պաշտոնյա չէ։ Նա հոտի շունչն է, հավատքի խորհրդանիշը, ազգային ինքնության առանցքը։ Նրա վրա գրոհելը նշանակում է փորձել կոտրել ոչ թե անձին, այլ ամբողջականությունը։ Իսկ այդ դեպքում մարմինը բնազդաբար դիմադրում է։

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի ուշադիր հետևել Իրանում հոգևոր առաջնորդի դեմ իրականացված գործողություններից հետո ծավալվող զարգացումներին։ Հասկանալ, որ հոգևոր հիմքի վրա կառուցված համակարգերը չեն քանդվում միայն անձի դեմ արշավով։ Երբ հարվածը ընկալվում է որպես սրբության դեմ ոտնձգություն, նույնիսկ թուլացած, հուսահատված, «մեռած» թվացող ազգը կարող է ոտքի կանգնել։

Որովհետև հավատքը քաղաքական հաշվարկ չէ։ Եվ հոգևոր առաջնորդի դեմ պայքարը երբեք միայն անձի դեմ պայքար չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը. Ստեփան Դանիելյան Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու. Ֆարմանյան #ՈՒՂԻՂ․ «Կոռուպցիայի մեջ թաթախված Աննան լաց եղավ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Իտալիան ռազմածովային ուժեր կուղարկի Կիպրոս Պայթյուններ Դոհայում ու Մանամայում. իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ Ձեր եղբա՞յրն էլ է ԿԳԲ-ի գործակալ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել․ «Հետք» Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչո՞ւ «բզեցիք» Արտաշատի քաղաքապետին, երբ խոսում էր Արամ Հովհաննիսյանի շենքի մասին (video) Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ իշխանությունը կիսելու մասին (video) Սպարապետի արյունը չէր չորացել, իսկ դուք․․․ Արծվիկ Մինասյանի խոսքից Անդրանիկ Քոչարյանը պոռթկաց (video) Նիկո՛լ, դու էս պեռաշկին ուտելու ես Պտղնիում. Արամ Հարությունյանի շան բնով ակցիան՝ Կառավարության մոտ (video) Ի՞նչն է Փաշինյանին հունից հանել․․․ խուճապի է մատնվել ու չի զսպել իրան․ Մեսրոպ Եսայան (video) Սասուն Միքայելյանի խայտառակ խոսքը՝ Եռաբլուրում․ ի՞նչ ասաց նա Փաշինյանի մասին (video) Սատանան խաչից է դիվահարվում, դուք՝ ինձանից․ Աննա Գրիգորյանի խոսքից ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներ Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Կգնաս, կասես՝ շեֆ... », «Շեֆ ունենալը վիրավորանք չի» (video) Փաշինյանը կրքեր է բորբոքում Էն կարգի փնթի գործեր են հրապարակում, որ մեկի գործի մեջ «քոփի-փասթ» կա մեկ այլ մարդու գործը․ Վարդանյան Իրանը երեք անգամ հարվածել է Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի շենքին և Նեթանյահուի գրասենյակին Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը Կառավարությունն իններորդ անգամ է փորձում վաճառել «Նիկոլ Փաշինյան, դու միայն ապահով կարող ես լինել Ալիևի դռանը կապած, մեդալակիր շուն» Դուք «որդեր եք», որոնք թոշակառուին ծաղրում են. Արսեն Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am