Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է արժանանան խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իրանի դեմ ռազմական գործողության համար: Դրա մասին մարտի 3-ին հայտարարել է Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոս Օֆիր Ակունիսը:
«Ես կարծում եմ՝ նախագահ Թրամփը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն արժանի են խաղաղության Նոբելյան մրցանակին: Հուսով եմ՝ նախագահ Թրամփը և վարչապետ Նեթանյահուն հաջորդ տարի կստանան խաղաղության Նոբելյան մրցանակը: Նրանք արժանի են դրան»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա:
