Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը նոր սահմանափակում է առաջարկում լրատվամիջոցների համար։ Այդ մասին նա ասաց այսօր Աժ-ում՝ արձագանքելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
«Քանի որ այս հիբրիդային հարձակումներն ու խաղաղության դեմ ուղղված տարբեր նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ երբ լիազորված մարմինը հայտարարում է՝ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- առաջարկել է Լիլիթ Մինասյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։
