Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան

Մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանն աշխատանքային այցով անսպասելի մեկնել է Վրաստան, որտեղ հանդիպելու է այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Նույնիսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանեկան կայքն այս լուրը հաղորդեց այնքան ուշ, որ հայկական այլ լրատվամիջոցներ տեղեկությունը տարածել էին՝ հղում անելով վրացական աղբյուրներին: Նշանակում է՝ այցը չի եղել նախապես պլանավորված, այլ խիստ հապճեպ է: Փաշինյանը Վրաստան է մեկնել Հայաստանի տոտալ շրջափակումը կանխելու համար: Մի մարդ, որը մինչեւ վերջերս խոսում էր Հայաստանն իբրեւ թե խաղաղության խաչմերուկի վերածելու մասին, իր քաղաքականության եւ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում երկիրը վերածել է խուլ փակուղու:
Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ լեզու գտնել հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որ նրանք բացեն Հայաստանի հետ սահմանը, եւ Հայաստանը դուրս գա կիսաշրջափակումից, որեւէ արդյունքի այդպես էլ չհանգեցրեց: Արդեն հինգերորդ տարին է՝ Փաշինյանը խոսում է Թուրքիայից եկող դրական ազդակների մասին, ընդամենը վերջերս` անցած տարվա օգոստոսին, Փարիզում հայտարարում էր, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու հարցում որեւէ խոչընդոտ չկա. «Ես հավատում եմ, որ այդ պահը մոտենում է եւ այդ պահը կգա շուտով, բայց թե ստույգ երբ՝ ես չեմ կարող ասել հիմա»:


Տեսականորեն, իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, այդ թվում եւ հայ-թուրքական սահմանի բացումը, բայց դրա հավանականությունն ավելի մեծ չէ, քան Մարսի վրա երկրորդ հայկական պետություն կառուցելու հավանականությունը, որը նույնպես տեսականորեն հնարավոր է, բայց թե գործնականում կլինի, թե ոչ՝ որեւէ մեկը չի կարող ասել: Ադրբեջանը սահմանափակ հնարավորություն է տալիս՝ ինչ-որ բեռներ տեղափոխել Հայաստան, բայց դա Հայաստանի բեռնափոխադրման ծավալի չնչին, աննշան մասն է: Չկարողանալով հարաբերությունները բարելավել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ Փաշինյանը վատթարացրել է հարաբերությունները Վրաստանի հետ:

Վրաստանն այլեւս Հայաստանի Հանրապետությունը չի ընկալում որպես անկախ պետություն. հայ բեռնափոխադրողներն իրենց ապրանքը Վրաստանի տարածքով տեղափոխելու համար ստիպված են լինում դիմել տարբեր կրիմինալ կառույցների, ստիպված են լինում դրա համար հավելյալ գումար վճարել: Պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունը չի կարողանում Վրաստանի իշխանության հետ պայմանավորվել, որ Հայաստան բեռնափոխադրումներն իրականացվեն օրենսդրությամբ եւ միջպետական համաձայնագրերով ֆիքսված պայմաններով: Վրացիները երեւի համարում են, որ Հայաստանը որպես պետություն լուծարվել է, ինչի արդյունքում լուծարվել են նաեւ այդ միջպետական պայմանագրերը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար աշխատող Գեւորգ Պապոյանին հարց են տալիս, թե մինչեւ երբ հայ բեռնափոխադրողները պետք է հավելյալ գումար վճարեն՝ իրենց ապրանքը Վրաստանի տարածքով անցկացնելու համար, նա պատասխանում է, որ բեռնափոխադրողներն իրավապահ մարմիններին նման տեղեկություն չեն փոխանցում: Պատկերացնում եք, չէ՞, որ մարդ առնվազն Գեւորգ Պապոյան պետք է լինի, որ նման բան հայտարարի: Ի՞նչ կլինի այն հայ բեռնափոխադրողի հետ, որը Հայաստանի քննչական կոմիտեի որեւէ քննիչի կասի, որ ինքը Վրաստանի տարածքով անցնելու համար որեւէ քրեական հեղինակության կամ նրա կողմից նշանակված անձի վճարում է 500 կամ 1000 դոլար, որ կարողանա անցնել այդ երկրի տարածքով: Իհարկե, նա այլեւս երբեք հնարավորություն չի ունենա Վրաստանի տարածքով բեռնափոխադրում իրականացնել: Կամ՝ ի՞նչ կարող է անել Հայաստանի քննչական կոմիտեն Վրաստանի տարածքում, բացարձակապես ոչ մի բան: Այդ դեպքում ինչո՞ւ են մարդկանց ստիպում վրացիների վրա գործ տալ, միայն այն պատճառով, որ արդարացնեն իրենց անգործությունը, իրենց անմեղսունակությունը: Նրանք գիտեն, չէ՞, որ ոչ մի հայ բեռնափոխադրող նման անիմաստ եւ գործին օգուտ չտվող քայլի չի գնա՝ ինքն իր ոտքին չի կրակի:

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն էլ ավելի են սրել Հայաստանի շրջափակումը, իրանական նավահանգիստները փակվել են հայ բեռնափոխադրողների համար, եւ դժվար է ասել՝ առաջիկայում դրանք կբացվե՞ն կամ ե՞րբ կբացվեն: Հայաստանի տնտեսությունը մնացել է Վրաստանով անցնող ճանապարհի հույսին, որը ցանկացած պահի կարող է փակվել կամ դառնալ ավելի դժվարանցանելի: Եթե առջեւում նախընտրական վիճակ չլիներ, Փաշինյանը կարող էր եւ չանհանգստանալ. իրեն ու իր ընտանիքին անհրաժեշտ ապրանքները հնարավոր կլիներ ստանալ նաեւ օդային ճանապարհով, մնացածը կարող են եւ չսնվել, չհագնվել կամ ընդհանրապես չապրել: Բայց քանի որ ընդամենը երեք ամիս հետո ընտրություններ են, ինքը պետք է ինչ-որ բան ձեռնարկի, որ չկորցնի իշխանությունը եւ չհայտնվի նրանց շարքում, ովքեր մնացել են բախտի քմահաճույքին:

Փաշինյանը մեկնել է Վրաստան, որ այդ երկրի իշխանության հետ պայմանավորվի, որ գոնե մինչեւ ընտրությունները նրանք հավելյալ խոչընդոտներ չստեղծեն Հայաստանի բեռնափոխադրողների համար, այլապես ինքը կհայտնվի չափազանց ծանր վիճակում, կկորցնի իշխանության մնալու անգամ ամենատեսական հնարավորությունը: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ Փաշինյանը ստիպված է սողալ նաեւ Վրաստանի իշխանության առաջ, նա այնքան թույլ եւ անպաշտպան վիճակում է, որ իր մնալ-չմնալու հարցը կախված է մազից, եւ այդ մազը կարող են կտրել շատերը, այդ թվում՝ նաեւ վրացիները:

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 517 անգամ
Լրահոս
Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան «Ֆլայ Դուբայը» բացել է դեպի Երևան չվերթները, այսօր երեկոյան և լուսաբացին սպասվում են չվերթներ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի. սենատոր Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է Politico: Сторонники Трампа в шоке — Белый дом не может объяснить, зачем бомбить Иран Financial Times: В Иране ищут нового лидера — среди кандидатов сын убитого Хаменеи и внук Хомейни Расплата будетю. Дмитрий Саймс
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am