1 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ռադարը չի կարողացել հետ մղել իրանական դրոնի գրոհը
1 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարը չի հասցրել նույնիսկ ինքն իրեն նախազգուշացնել՝ 20 հազար դոլար արժողությամբ իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու համար, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram-ալիքը։
«Պատկերում Մերձավոր Արևելքի համար եզակի ամերիկյան AN/FPS-132 ռադարն է: Դրա արժեքը կազմում է 1,1 միլիարդ դոլար, իսկ գործողության շառավիղը՝ մինչև 5000 կմ, որը կիրառվում է բալիստիկ հրթիռների վաղ հայտնաբերման և տարածաշրջանի մոնիտորինգի համար: Ռադարը տեղակայված է Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազայում և ինտեգրված է Իսրայելի վաղ նախազգուշացման և պաշտպանության համակարգին:
Սակայն մոտոցիկլետի շարժիչով իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է դրան և շարքից հանել», — նշվում է ալիքի հաղորդագրության մեջ։
