ԱԺ-ն արգելել է Հայ Առաքելական եկեղեցուն
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որոնք նախատեսում են Հայ Առաքելական եկեղեցու կողմից կրոնական հուշարձանների վաճառքի կամ երրորդ անձանց փոխանցման արգելքը՝ առանց Կառավարության համաձայնության։
Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 20-ը։ Նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։
