ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացվել։
Նշվում է, որ մեկնարկը նախատեսված է եղել մի քանի տարի առաջ և կապ չունի համաշխարհային իրադարձությունների հետ։
«Արձակումը տվյալների վրա հիմնված ծրագրի առանցքային բաղադրիչն է, որը գործում է արդեն տասնամյակներ և ներառում է ավելի քան 300 նմանատիպ փորձարկում՝ նախատեսված սպառազինության համակարգի բնութագրերը հաստատելու համար», - նշել են ԱՄՆ բանակում:
