«Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն ԱՄՆ ռազմակայանների դեմ իրականացրել են 27 գործողություն
Շիաների զինված կազմավորումները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման կազմի մեջ, մարտի 3-ին 27 գործողություն են իրականացրել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է շարժման տարածած հայտարարության մեջ:
«Մարտի 3-ի առավոտից «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն իրականացրել են 27 գործողություն՝ օգտագործելով տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ Իրաքում և տարածաշրջանում թշնամու ռազմակայանների դեմ», – ասվում է Telegram-ում հրապարակված հայտարարության տեքստում:
Փետրվարի 28-ին շարժումը հայտարարել է, որ վերսկսում է իր գործողությունները Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ ՝ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով:
