Սիրիան փակել է Լիբանանի հետ սահմանային անցակետը
Սիրիան փակել է Լիբանանի հետ սահմանային անցակետը՝ Իսրայելի նախազգուշացումից հետո։
Reuters-ի հաղորդմամբ՝ անցակետը բաց կմնա Լիբանանից վերադարձող սիրիացիների համար։
Նշվում է, որ Իսրայելը զգուշացրել է այս անցակետի վրա հնարավոր հարձակման մասին։
