Որտե՞ղ են հայ պաշտոնյաները դիմավորել այս Ամանորը

Հայ պաշտոնյաները Sputnik Արմենիային պատմել են, թե որտեղ և ում հետ են դիմավորել Նոր տարին։ Որտե՞ղ են անցկացնում Ամանորը հայ պաշտոնյաները։ Այս հարցը հանրությանը հետաքրքրում է նաև այն պատճառով, որ բոլորի համար պարզ է` պետական աշխատավարձով (նույնիսկ` պաշտոնյանի) Լաս Վեգասում, Բալիում կամ Ծաղկաձորի որոշ հյուրանոցներում Նոր տարի նշելն այնքան էլ հեշտ չէ։

Բայց մամուլը շարունակում է հետապնդել պաշտոնյաներին` փորձելով պարզել` ի վերջո որտեղ են իրականում նրանք անցկացնում տոնական արձակուրդն ու, ամենակարևորը, ինչ փողերով։ Մենք նույնպես փորձեցինք պարզել, թե որտեղ են անցկացնում իրենց տոնական հանգիստը մեր պաշտոնյաները։ Ֆինանսների, գյուղատնտեսության, սպորտի ու երիտասարդության, մշակույթի նախարարները Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասացին, որ Ամանորը դիմավորել են տանը` ընտանիքի հետ։ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ընտանիքի հետ Ամանորն անցկացրել է ամառանոցում։ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես Նոր տարին դիմավորել է ընտանիքի հետ Երևանում։ Իսկ հունվարի 3-ին կմեկնի հայրական տուն` Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղ։ «Հայրական տանը հավաքվելու ենք եղբայրներիս ու քրոջս ընտանիքների հետ, ինչպես անում ենք ավանդաբար»,- ասաց Մինասյանը։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը նույնպես հայտնեց, որ Ամանորը դիմավորել է Երևանում, ինչպես ամեն տարի` բայց այս տարի մի փոքր տարբերությամբ։ «Այս տարի առաջին անգամ է, որ ոչ թե մենք ենք գնացել ծնողներիս տուն, այլ, մեր մեծ ընտանիքն է եկել մեր տուն։ Ծնողներս, քույրս, միասին ենք դիմավորել Նոր տարին»,- պատմեց Աշոտյանը։ Ու թեև պաշտոնյաներն ու պատգամավորները երբեք չեն խոստովանում, որ արձակուրդն անցկացնում են արտերկրի որևէ հայտնի հանգստավայրում, բայց մամուլը շարունակում է պնդել, որ հատկապես հայ պատգամավորներից շատերը նախընտրել են Ամանորը դիմավորել ամերիկյան Գլենդելի Ամերիկանա կոչվող տարածքում և շքեղ առանձնատներ են վարձել տոներն անցկացնելու համար։ Ի դեպ, տարիներ առաջ, Հայաստանից մեծ գումարների արտահոսքը կանխելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին արգելել էր արձակուրդներն անցկացնել Հայաստանից ու Արցախից բացի որևէ այլ վայրում։ Այդ պահից սկսած` հայ պաշտոնյաներն ավելի շատ են խուսափում խոստովանել, որ տոներին Հայաստանում չեն լինում։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am