Քաղաքական գարուն՝ ձմռանը. վարչապետի և նախագահի թեկնածուների առաջադրման և ընտրության կարգը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին Հայաստանի քաղաքական «գարունը» կսկսվի ձմռան կեսին՝ հունվարի 15-ից, քանի որ Հայաստանի խորհրդարանն իր աշխատանքները սկսելու է հունվարի 15-ից, իսկ փետրվարից, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին: Սա էլ ենթադրում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 5-րդ գլխի համաձայն մինչև ապրիլի առաջին կիսամյակ խորհրդարանը պետք է հասցնի ընտրել երկրի նոր նախագահ և վարչապետ: Ի դեպ, ընտրվելու է Հայաստանի 15-րդ վարչապետը և 4-րդ նախագահը: Վերջինիս ընտրության հարցում քաղաքացիներն այլևս անելիք չունեն: Խորհրդարանի ընտրած նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից: Այդ պահից սկսած կդադարեն Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հրաժարական կտա: 2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, փետրվարի վերջին 10 օրերին՝ փետրվարի 19-ից 28-ը, խորհրդարանական ուժերի կողմից առաջադրվելու են ՀՀ նախագահի թեկնածուները: Արդեն մարտի առաջին տասնօրյակում խորհրդարանը պետք է ընտրի նոր նախագահին: Նախագահի ընտրությունն ընթանալու է հետևյալ կերպ. պատգամավորների ¼-ը կառաջադրի նախագահի թեկնածու, իսկ եթե թեկնածուն ստանա պատգամավորների ¾-ի ձայները, որը համարժեք է 75 տոկոսի, ապա տվյալ թեկնածուն կհամարվի ընտրված: Եթե որևէ թեկնածու չստանա ձայների նշված քանակը, ապա պետք է տեղի ունենա նախագահի ընտրության 2-րդ փուլը: Այս փուլում երկրի նախագահ դառնալու համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների 3/5-ի ձայները, որը համարժեք է 60 տոկոսի: Եթե ստացվի այնպես, որ նախագահը չընտրվի նաև այս փուլով, ապա տեղի է ունենում 3-րդ փուլը: Երրորդ փուլում պայքարելու են միայն երկու թեկնածուները, որոնք 2-րդ փուլում ստացել են ամենաշատ ձայները, իսկ 3-րդ փուլում նախագահ կընտրվի նա, որն ամենաշատ քվեները կստանա. այստեղ թվային շեմը հաղթահարելու խնդիր չկա: Խորհրդարանական երկրում նախագահը պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով: Այնուհետև՝ ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ խմբակցությունները Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որևէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու է պատգամավորների 1/3-ը: Ի դեպ, խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նորընտիր նախագահը: Սահմանադրության համաձայն՝ նոր վարչապետը հինգ օրվա ընթացքում պետք է առաջադրի փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը նրանց թեկնածությունը պետք է հաստատի երեք օրվա ընթացքում: Վարչապետի ընտրությունից 15 օր հետո լիարժեք ձևավորված կլինի ՀՀ նոր կառավարությունը: Սահմանադրության համաձայն, կառավարությունում փոխվարչապետերի թիվը 3-ից ավելի չի կարող լինել, իսկ նախարարներինը՝ 18-ից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am