Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները
Իրանի Բուշերի ատոմակայանում աշխատանքները դադարեցվել են. «Ռոսատոմի» ղեկավարի խոսքով՝ այնտեղ դեռևս 639 ռուսաստանցի աշխատակից կա։
Ալեքսեյ Լիխաչևը նշել է, որ ատոմակայանի համար սպառնալիքը կա և աճում է ռազմական հակամարտության սրման հետ մեկտեղ։ Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարության հետ կապը կորել է, և Իրանի միջուկային օբյեկտների վիճակի մասին անմիջական պատկերացում չկա։
