Ալեքսան Հարությունյանը կվերադառնա
hayeli.am-ի տեղեկություններով,Ալեքսան Հարությունյանը կվերադառնա իր նախկին պաշտոնին ,այն է՝ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի: Հիշեցնենք,որ 2003-2013 թթ. -ին Ալեքսան Հարությունյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն էր:Ում ազատվելուց հետո այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռուբեն Ջաղինյանը ,ով 1991-1994 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի (ԵրԲԻ) թիմի կազմում մասնակցել է ՈւՀԱ Բարձրագույն լիգայի խաղերին։ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրն է (1991 թ.) և գլխավոր տնօրենը (1991-2013 թթ.)։ 2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։ 2013 թ. մարտի 5-ին ընտրվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: Ալեքսան Հարությունյանը Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ,իսկ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
