Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից
Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջը գրում է. «Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից
Բագրատ Սրբազան – Ասում ա (Շիրազ, «Թագադրում»).
«Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ հավերժ լինեմ, երբ անմահանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…»
Միքայել Սրբազան – Բագրատ Խանդավա’ռ
Բագրատ Սրբազան – Այո’, այդպես էլ մինչև վերջ մնալու է
Միքայել Սրբազան – Այո’
Բագրատ Սրբազան – Չկա’ ուրիշ ձև
«Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ գարունները գան ու չգնան,
Որ ծաղկեն դաշտերն իմ արևանիստ,
…
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ հավերժ լինեմ, երբ անմահանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…»։
