Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ 2026 թվականի մարտի 1-ին հրթիռային հարվածի հետևանքով մահից հետո, այդ երկրում, ձևավորվել է Ժամանակավոր կառավարող խորհուրդ, որն էլ պիտի կառավարի երկիրը, մինչև որ Իրանը ունենա նոր առաջնորդ:
Ըստ Սահմանադրության՝ այդ խորհրդի կազմում են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիկիանը, Գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյը և Փորձագետների խորհրդի երկրորդ փոխնախագահ՝ այաթոլլա Ալիռեզա Արաֆին:
Միջազգային դիտորդների կարծիւքով, հենց վերջինն էլ կարող է ընտրվել Իրանի ապագա հոգևոր առաջնորդի պաշտոնում:
Ո՞վ է Արաֆին և ինչո՞ւ հենց նա դարձավ Խամենեիի փոխարինողը
Իրանում Գերագույն առաջնորդն ընտրվում է 88 հոգուց բաղկացած Փորձագետների խորհրդի կողմից, որը իսլամական գիտնականների մարմին է, որն ընտրվում է քաղաքացիների կողմից՝ ութ տարի ժամկետով։
Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարը պետք է լինի հեղինակավոր աստվածաբան, ունակ լինի ինքնուրույն մեկնաբանել իսլամական օրենքը, ունենա կրոնական հեղինակություն և քաղաքական փորձ։
Ալիռեզա Արաֆին իրանցի շիա աստվածաբան և կրոնական գործիչ է, ծնվել է 1959 թվականին: Նա կրթություն է ստացել Ղոմի կրոնական սեմինարիաներում և համարվում է պահպանողական հոգևորականության ներկայացուցիչ:
Արաֆին միաժամանակ զբաղեցնում է մի շարք կարևորագույն դիրքեր երկրի իշխանության համակարգում:
Նա ղեկավարում է երկրի շիաների աստվածաբանական սեմինարիաների կառավարման կենտրոնը։
-Սահմանադրության պահապան խորհրդի անդամ է (2019 թվականից)։
-Փորձագետների խորհրդի անդամ է, որը լիազորված է նշանակել Գերագույն առաջնորդին։
-Ղեկավարել է Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանը, որը Ղոմում գտնվող կրոնական կրթական հաստատություն է, որը կենտրոնացած է միջազգային ուսանողների պատրաստման վրա։
Արևմտյան իրանագետները գնահատում են նրան, որպես «չալմայով տեխնոկրատ», ով և՛ թեոկրատական ռեժիմի կողմնակից է, և՛ նրա մոդեռնիզացիայի միաժամանակ:
Նա ղեկավարում է բոլոր իրանական ճեմարանները (Խաուզե): Սա նշանակում է, որ երկրի ողջ տարածքում հազարավոր երիտասարդ հոգևորականներ են դուրս եկել նրա դարբնոցից, որը հսկայական ռեսուրս է գաղափարախոսական ուղղահայացության վրա հիմնված համակարգի համար:
Արաֆին նաև երկար ժամանակ ղեկավարել է Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանը, որը, ծառայել է որպես հեղափոխության արտահանման շարժիչ ուժ: Ալ-Մուստաֆան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերլուծական կենտրոնն է համարվել:
Ըստ իրանագետների՝ Արաֆին կրոնական պահպանողականների չափավոր լուսավորական շարժման առաջնորդն է համարվում:
Սեֆյան-շիական ժառանգության և ժամանակակից տեղեկատվական ու տեխնոլոգիական մարտահրավերների միջև սիներգիայի կողմնակիցների տեսանկյունից, Արաֆին մոդեռնիստական թեոկրատիայի իդեալական կառավարիչ է համարվում։
Իրանցի փորձագետների կարծիքով, գալիք ընտևրություններում Առաջնորդի պաշտոնի համար Արիֆիի գլխավոր մրցակիցը կարող է լինել այաթոլլա Հոսեյնի-Բուչերին:
Վերջինիս գնահատում են, որպես սահմանափակ և փոխզիջումների հակված կրոնական գործիչ, ով կողմնակից է պահպանելու մոլլաների իշխանությունը՝ դրա դիմաց լուրջ զիջումների գնալ ԱՄՆ-ին:
Ըստ փորձագետների՝ եթե վերջինս ընտրվի առաջնորդի պաշտոնում, ապա Իրանի աստիճանական անկումը անփուսափելի կլինի:
Մինչդեռ Արաֆիի պարագայում, հնարավորություն կարող է բացվել երկրի բարեփոխման համար:
Այլ հարց է, թե ինչպես կավարտվի ներկայիս պատերազմը, և ո՞ղջ կմնան այս երկու կրոնական գործիչները, թե ոչ:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am
