«Ճվճըվ Արոյի» անուղղելի որդու մասնակցությամբ Երևանում աղմկահարույց ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մյուս ՃՈ աշխատակիցը նույնպես մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր կեսօրին Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, կասկածյալ Սարգիս Վարդանյանը մեծ արագությամբ բախվել էր ոստիկանական Toyota-ին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ: Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկներով: Պարզվել էր, որ նշված խաչմերուկում բախվել էին BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր: Toyota-ի ուղևոր՝ 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել էր ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը, ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Գեղամ Գալստյանը: Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ BMW X 6-ի մեջ հայտնաբերվել էին մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, և ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան վարել էր հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» անուղղելի ճիվաղ, «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «ժողովրդի ջանին կույր աղիք դարձած» ստահակին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասել էին, որ վիրավոր Խ. Գասպարյանը օրեր առաջ է երեխա ունեցել: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև «Երքաղլույս» և «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնեել էր, որ մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ էին եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am